Կառավարության որոշումներ

22 Դեկտեմբերի 2016, 1316 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 849-Ն ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 168-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությանը տարածք տրամադրելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 849-Ն որոշման 1-ին կետում մինչև 2016 թվականի» բառերը փոխարինել մինչև 2017 թվականի» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի գործակալությանը տարածք տրամադրելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 168-Ն որոշման 1-ին կետում մինչև 2016 թվականի» բառերը փոխարինել մինչև 2017 թվականի» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


 

Արխիվ

2024

2023