Կառավարության որոշումներ

22 Դեկտեմբերի 2016, 1325 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1551-Ա ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1451-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքի մասը վարձակալության հանձնելու մասին» N 1551-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրում և ամբողջ տեքստում «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն» բառերը փոխարինել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին» բառերով.
2) նախաբանից հանել «, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի երրորդ կետի 2-րդ մասին համապատասխան» բառերը.
3) 1-ին կետում «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրեն ամրացված» բառերը փոխարինել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին իրեն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված» բառերով», իսկ «2016» թիվը՝ «2020» թվով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 21-ի «Հողամասը վարձակալության հանձնելու թույլտվության մասին» N 1451-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) նախաբանից հանել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ մասին և» բառերը.
2) 1-ին կետում «Թույլատրել» բառը փոխարինել «Առաջարկել» բառով, «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակեպությանն իրեն ամրացված» բառերը փոխարինել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին իրեն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված» բառերով, իսկ «2016» թիվը՝ «2020» թվով.
3) 2-րդ կետում «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակեպության ղեկավարին» բառերը փոխարինել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի տնօրենին» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել Միջպետական բանկի հետ կնքված վարձակալության պայմանագրերում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրերի կնքումը՝ դրանցում նախատեսելով, որ համաձայնագրերի նոտարական վավերացման և համաձայնագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ վարձակալի միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023