Կառավարության որոշումներ

22 Դեկտեմբերի 2016, 1337 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերում 2016 թվականի ընթացքում կարկտահարությունից տուժած համայնքների բնակիչներին 2016 թվականին օգտագործած ոռոգման ջրի դիմաց ունեցած պարտավորությունների մարման նպատակով օժանդակություն ցուցաբերելու համար Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2016 թվականին հատկացնել 506,622.7 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով), այդ թվում՝
1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին՝ 175,453.5 հազ. դրամ՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին՝ 285,000.2 հազ. դրամ՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին՝ 46,169.0 հազ. դրամ՝ համաձայն N 3 հավելվածի.
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ՝ համաձայն N 4 հավելվածի:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզպետարաններին հատկացված գումարները պետք է վճարվեն համապատասխան ջրօգտագործողների ընկերություններին՝ սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներին համապատասխան:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023