Կառավարության որոշումներ

22 Դեկտեմբերի 2016, 1339 - Ն

ՊԱՐԵՆԱՅԻՆ ԵՎ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՐԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2.1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերով (այսուհետ՝ կանոնակարգ) սահմանված կարգով պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնում են Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում ներառված ու Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման նշանակված մարմինները: Համապատասխանության գնահատման մարմիններին գրանցման իրավունքի վերապահումը պայմանավորված է` դրանց նշանակված և Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների ու փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում գրանցված լինելու պայմանով:
2. Առաջարկել սույն որոշման 1-ին կետով սահմանված մարմիններին տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող արտադրանքի գրանցման վկայականի հերթական համար տրամադրելու և արտադրանքի գրանցման մասին տեղեկատվությունը պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում ներառելու նպատակով գրանցման մասին դիմումը ստանալուց հետո մեկօրյա ժամկետում պարենային արտադրանքի գրանցման մասով՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը, իսկ ոչ պարենային արտադրանքի գրանցման մասով՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին տրամադրել տեղեկատվություն՝ համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող արտադրանքի գրանցման փաստ է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կամ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից եռօրյա ժամկետում այդ արտադրանքի գրանցման մասին տեղեկատվության ներառումը պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում:
4. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնող իրավասու մարմինների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված

Արխիվ

2024

2023