Կառավարության որոշումներ

22 Դեկտեմբերի 2016, 1317 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 644-Ն ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 755-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 644-Ն որոշման 1-ին կետում «Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին» բառերը փոխարինել «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի, Արարատի և Սյունիքի մարզպետարաններին գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 755-Ն որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այգեստանի և Հնաբերդի համայնքների մշակույթի տների համար գույք ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին 2016 թվականի ինն ամսում հատկացնել 10,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, որից Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի`
1) Այգեստանի համայնքին՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով` 6.000.0 հազ. դրամ.
2) Հնաբերդի համայնքին՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով` 1,675.0 հազ. դրամ, իսկ «Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով` 2,325.0 հազ. դրամ:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023