Կառավարության որոշումներ

22 Դեկտեմբերի 2016, 1345 - Ա

«ԷՐՍՏԵ ԳՐՈՒՊ ԲԱՆԿ ԷՅ-ՋԻ» ԵՎ «ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅ-ՄԱՆՆԵՐՈՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 18-ի N 380 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի N 1298-Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Էրստե Գրուպ Բանկ Էյ-Ջի (Erste Group Bank AG)» և
«Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվող՝
7 մլն եվրո գումարի չափով արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի (այսուհետ՝ վարկային համաձայնագիր) նախագծին՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ստորագրել վարկային համաձայնագրի 5-րդ հավելվածով սահմանված Երաշխիքի համաձայնագիրը:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ տրամադրել վարկային համաձայնագրով նախատեսված իրավաբանական կարծիքները:
4. «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (համաձայնությամբ)՝ մինչև վարկային համաձայնագրի ստորագրումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել «Էրստե Գրուպ Բանկ Էյ-Ջի» կողմից նշված պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար սահմանված նախապայմանների կատարման փաստը հավաստող բոլոր փաստաթղթերի պատճենները:
5. Որպես սույն որոշման 2-րդ կետում նշված Երաշխիքի համաձայնագրի ապահովման միջոց՝ գրավ ընդունել «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տեխնիկական վերազինման ծրագրի շրջանակներում ձեռք բերվող գույքը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Երևանի քաղաքապետարանին հատկացվող դրամական միջոցների շարժը՝ վարկային համաձայնագրի գնի չափով:
6. Սույն որոշման 2-րդ կետում նշված Երաշխիքի համաձայնագրի շրջանակներում տրամադրվող երաշխիքի տրամադրման գործընթացն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հավելված

Արխիվ

2024

2023