Կառավարության որոշումներ

15 Դեկտեմբերի 2016, 1304 - Ա

«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ԵՎ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի ու 24-րդ հոդվածի և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի վերակազմակերպման միջոցով ստեղծել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
3. Սահմանել, որ՝
1) «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական
ոչ առևտրային կազմակերպությունը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի իրավահաջորդն է.
2) «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն է: Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտներն են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ու տարածքային կառավարման մարմինների կողմից մշակված` տրանսպորտի ոլորտի կապիտալ և զարգացման ծրագրերի մասով (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի) և օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին մշակված ծրագրերն ու աշխատանքները, այդ թվում նաև՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքների իրականացումը.
3) «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է.
4) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանն են վերապահվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) հաստատել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.
2) հաստատել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվող գույքի ցանկը և փոխանցման ակտը.
3) ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված կազմակերպությունների սեփական և դրանց ամրացված գույքի հանձնման-ընդուման աշխատանքների իրականացումը.
4) ապահովել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը.
5) ապահովել «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեության դադարման պետական հաշվառումը.
6) ապահովել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գրանցումն ու սեփականության իրավունքով նրան հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը.
7) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշումից բխող՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում համապատասխան փոփոխությունների կատարման վերաբերյալ.
8) սույն որոշումից բխող՝ կազմակերպությունների վերակազմակերպման գործընթացի հետ կապված ծախսերն իրականացնել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:


 

Արխիվ

2024

2023