Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2016, 1356 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 825-Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N 1293-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 825-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի՝
ա. Ծրագրերի կառավարման վարչությունը վերանվանել Բյուջետային ֆինանսավորման և ծրագրերի համակարգման վարչություն,
բ. Միջազգային կապերի բաժինը վերանվանել Միջազգային կապերի և իրավաբանական բաժին.
2) N 2 հավելվածի՝
ա. 1-ին կետում «Ծրագրերի կառավարման վարչություն» բառերը փոխարինել «Բյուջետային ֆինանսավորման և ծրագրերի համակարգման վարչություն» բառերով,
բ. 3-րդ կետում «Միջազգային կապերի բաժին» բառերը փոխարինել «Միջազգային կապերի և իրավաբանական բաժին» բառերով:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1293-Ն որոշման 2-րդ կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023