Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2016, 1362 - Ա

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 61-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առնթեր պետական եկամուտների կոմիտեին «Ֆոռս-Ցենտռ Ռազռաբոտկի» սահմանափակ պատասխանատվության ընկերության հետ 2015 թվականի նոյեմբերի 5-ին կնքված N «ՀՀ ՖՆ-ԲԸՀԾՁԲ-15/17» պայմանագրում կատարել փոփոխություններ` պայմանագրում նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետները սահմանելով մինչև 2017 թվականի ապրիլի 30-ը ներառյալ:
 

Արխիվ

2024

2023