Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2016, 1375 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված գրականության անվճար բաշխման և իրացման կարգը հաստատելու մասին» N 1285-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) 6-րդ կետի 2-րդ ենթակետը՝
ա. «միջազգային» բառից հետո լրացնել «և հանրապետական» բառերով,
բ. «ցուցահանդեսներին» բառից հետո լրացնել «և այլ մշակութային միջոցառումներին» բառերով.
2) 7-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) Հայաստանի Հանրապետության նախարարություններին, Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների և սփյուռքի հաստատություններին` հայ մշակույթի քարոզչության և ընթերցանության խթանման նպատակով՝ ելնելով անհրաժեշտ քանակից և պահանջարկից:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023