Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2016, 1360 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 897-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության արտաբյուջետային միջոցների հաշիվ բացելու մասին» N 897-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) որոշման նախաբանը «բնապահպանության բնագավառում ծրագրերի (միջոցառումների) կատարման» բառերից հետո լրացնել «և բնապահպանության ոլորտի կառավարման համակարգի զարգացման, այդ թվում` կադրերի պատրաստման ու վերապատրաստման, խրախուսման, աշխատանքային պայմանների բարելավման, տեխնոլոգիական և տեխնիկական վերազինման» բառերով.
2) որոշման 1-ին կետում «2016» թիվը փոխարինել «2020» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023