Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2016, 1374 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Լիազոր մարմին ճանաչելու մասին» N 1671-Ն որոշման 1-ին կետում «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինների դիակիզման, գերեզմանատների վնասազերծման և տեղափոխման ու վրահուղարկավորման կարգերը հաստատելու մասին N 1301-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1527-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 258-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը 27-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 27.1-ին ենթակետով.
«27.1) հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարցերի կարգավորում:»:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Արխիվ

2024

2023