Կառավարության որոշումներ

22 Դեկտեմբերի 2016, 1385 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱ ՇՐՋՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
2. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության զբոսաշրջության բնագավառի քաղաքականության մշակման և իրականացման լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն:
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրում-ների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեին վերապահված իրավա-սությունների իրականացման նպատակով ընդհանուր փաստաթղթաշրջանառության, հաշվա-պահական հաշվառման, գնումների կազմակերպման, անձնակազմի կառավարման, իրավաբանական և գործերի կառավարման գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հավելված

Արխիվ

2024

2023