Կառավարության որոշումներ

22 Դեկտեմբերի 2016, 1389 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լուծարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչությունը, քաղաքացիական ավիացիայի քաղաքականության և տնտեսական կարգավորման վարչությունն ու ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչությունը:
2․Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ստանդարտացման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման վարչությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի որակի ենթակառուցվածքների զարգացման վարչություն։
3․Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ներդրումների ներգրավման և համակարգման վարչություն։
4․Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչություն։
5․Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցության և զարգացման վարչություն։
6․Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վարչությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչություն։
7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կազմակերպատնտեսական վարչությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի գործերի կառավարման վարչություն։
8․Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչությունը և տեխնոլոգիական զարգացման վարչությունը միաձուլման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման վարչության։
9․Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչությունն ու գործարար միջավայրի բարելավման վարչությունը միաձուլման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի գործարար և ներդրումային միջավայրի զարգացման քաղաքականության վարչության։
10․Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության զարգացման վարչությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական քաղաքականության վարչություն։
11. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի։
12. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ռազմավարական ծրագրավորման և մոնիթորինգի վարչություն:
13․Ստեղծել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչություն։
14․Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1229-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագրում, ամբողջ տեքստում, NN 1 և 3 հավելվածներում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով․
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետը․
3) որոշման N 1 հավելվածում՝
ա․6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարից, օգնականներից, նախարարության աշխատակազմից, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից և հիմնարկներից:»,
բ․8-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը,
գ․ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետի 6-րդ և 8-րդ ենթակետերը,
դ․ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետի 2-րդ ենթակետի «ե», «ը», «ժա», «ժբ», «ժգ» պարբերությունները,
ե․9-րդ կետի 5-րդ ենթակետից հանել «և տեղեկատվական հասարակության» բառերը,
զ․ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետի 5-րդ ենթակետի «է» և «թ» պարբերությունները,
է․ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետի 5.2-րդ ենթակետը,
ը․9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետով.
«7) ապահովում է նախարարության համակարգի զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումն ու իրականացումը։».
4) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ III բաժնով.

«III. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների
նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին

Զբոսաշրջության պետական կոմիտե».

5) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1231-Ն որոշման վերնագրում, ամբողջ տեքստում, NN 1 և 2 հավելվածներում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով։
16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1229-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու, 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1096-Ն և 2009 թվականի հոկտեմբերի 1-ի N 1241-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1461-Ն որոշման վերնագրում, ամբողջ տեքստում, NN 1 և 2 հավելվածներում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով։
17. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված

Արխիվ

2024

2023