Կառավարության որոշումներ

12 Հունվարի 2017, 4 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշմամբ հաստատված Հայաuտանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 1-ին կետի`
ա. 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացին անձնագիր ստանում է կամավոր` անկախ տարիքից։»,
բ. 4-րդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով։»,
գ. 6-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան 18 տարին լրանալը, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով։».
2) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«16 տարին լրացած քաղաքացիների անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի և դրա երկարաձգման վերաբերյալ նշումները կատարվում են քաղաքացու ցանկությամբ` դիմելու դեպքում:».
3) ուժը կորցրած ճանաչել 7-րդ և 8-րդ կետերը.
4) 11-րդ կետը՝
ա. «քաղաքացիները» բառից հետո լրացնել «անձամբ» բառով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «է» ենթակետով.
«է) պետական տուրքի վճարման անդորրագիր։».
5) 12-րդ կետում`
ա. «դ» ենթակետից հանել «, իսկ 22-րդ հոդվածով սահմանված դեպքերում` երեխայի գրավոր համաձայնությունը» բառերը,
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե» ենթակետով.
«ե) ծնողների ամուսնության, մահվան, հայրության ճանաչման վկայականները կամ միայնակ մայր լինելու մասին տեղեկանք կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը։».
6) 14.3-րդ կետից հետո կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.4-րդ կետով.
«14.4. Այն դեպքում, երբ քաղաքացին դիմում է ներկայացնում` բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող տվյալների (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը) փոփոխման հիմքով նույնականացման քարտը, ինչպես նաև կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագիրը փոխանակելու համար, սակայն չի ցանկանում փոխանակել սույն որոշմամբ նախատեսված անձնագիրը, ապա այն ճանաչվում է անվավեր։».
7) 15-րդ կետի 2-րդ պարբերությունից հանել 2-րդ նախադասությունը.
8) ուժը կորցրած ճանաչել 19-րդ կետի 3-րդ պարբերությունը.
9) 19.2-րդ կետն առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Առաջին խմբի հաշմանդամներն իրավունք ունեն անձնագիր ստանալ ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վկայականը և (կամ) վկայականի՝ նոտարական կարգով վավերացված պատճենը (որոնց բնօրինակները պատճենահանվում և վերադարձվում են դիմումատուին), ինչպես նաև ներկայացուցչի լիազորությունները հավաստող` օրենքով սահմանված կարգով վավերացված լիազորագիրը: Լիազորագիր ներկայացնելու անհնարինության դեպքում անձնագիր ստանալու մասին դիմումն ընդունում է անձնագրային ծառայությունը` այցելելով անձի գտնվելու (բնակվելու) վայր:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 


 

Արխիվ

2024

2023