Կառավարության որոշումներ

12 Հունվարի 2017, 8 - Ա

«ԱՂԵՏՆԵՐԻ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկին ամրացված (հանձնված)` 1 292 333 դրամ հաշվեկշռային արժեքով ֆլյուորոգրաֆիկ սարքավորումը (այսուհետ` գույք) (մակնիշը՝ RK 70, համարը՝ 51410, հզորությունը՝ TYP D 1.5A/220V, TYP C 45VA/220V, արտադրողը` CARLZEISS JENA, արտադրման տարեթիվը` 1982 թ.) հետ վերցնել և սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության «Աղետների բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը՝ 271.210.03667, վկայականը՝ N 03Ա084830):
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` սահմանելով, որ շարժական գույքի նկատմամբ գույքային իրավունքի պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ «Աղետների բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023