Կառավարության որոշումներ

12 Հունվարի 2017, 12 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՔԱՆԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքը՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից:
2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքը հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից և օտարելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ սույն որոշման NN 7 և 8 հավելվածներում նշված գույքը և N 4 հավելվածում ներառված ԳԱԶ-5312 մակնիշի, 348OU64 պետական համարանիշով 1989 թվականի թողարկված տրանսպորտային միջոցը (հերթական համար 58) հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Հարավ-կովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման NN 1, 2, 3, 4, 5, 7 և 8 հավելվածներում ներառված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և NN 2, 3, 4 և 5 հավելվածներում նշված գույքն անվճար հիմունքներով ի պահ հանձնել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը՝ մինչև դրանց տնօրինման հետագա գործընթացի ավարտը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ ապահովել N 1 հավելվածում ներառված անշարժ գույքի, այդ թվում՝ որպես մեկ միավոր գրանցված անշարժ գույքից օտարման ենթակա մասի առանձնացման և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանք իրականացնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջոցների հաշվին.
3) սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության մասնագետների աջակցությամբ կազմել NN 2, 3, 4 և 5 հավելվածներում նշված գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթը և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն.
4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ ապահովել NN 7 և 8 հավելվածներում ներառված շարժական գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) սույն որոշման 4-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում օտարման ենթակա գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել օտարման.
2) սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված օտարման գործընթացի ավարտից հետո չօտարված գույքի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝ դրանց հետագա դուրսգրման և տնօրինման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն համապատասխան առաջարկություն ներկայացնելու համար:
6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն գույքի օտարումից ստացված միջոցներից համապատասխան գումար հատկացնելու «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմում ներառված մերձատար ուղիների և Ախուրյան կայարանի անշարժ գույքի չափագրման, հաշվառման և որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն իրավունքների պետական գրանցման աշխատանքներն իրականացնելու համար:
7. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին համաձայնություն տալու «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության առաջարկին՝ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմում ընդգրկված հետագա շահագործման համար ոչ պիտանի անշարժ գույքը՝ համաձայն N 6 հավելվածի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քանդելու համար:
Հավելված

Արխիվ

2024

2023