Կառավարության որոշումներ

4 Օգոստոսի 2016, 815 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, 605-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրաբերություն ընդունել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգի փողոցի 3 հասցեում գտնվող՝ «Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) սեփականությունը հանդիսացող` 2015 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ 29,960.794 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, 2590.38 քառ. մետր մակերեսով բնակելի շենքը (այսուհետ՝ գույք), ինչպես նաև դրա սպասարկման և օգտագործման համար հատկացված 0,166 հեկտար մակերեսով հողամասը՝ այնտեղ բնակվող ընտանիքներին (այսուհետ՝ նվիրառու) նվիրելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել ընկերության հետ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը՝ դրանում նախատեսելով, որ դրանից բխող գույքային իրավունքների գրանցման և գույքի հանձնման-ընդունման աշխատանքները ենթակա են իրականացման՝ ընկերության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո վեցամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության մասին պայմանագրերի կնքումը՝ համաձայն հավելվածի, դրանում սահմանելով, որ նվիրատվության մասին պայմանագրերի կնքման և դրանցից բխող իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառուների միջոցների հաշվին:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի, ինչպես նաև շենքի ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցնում է բնակարանների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
 

Հավելված

Արխիվ

2024

2023