Կառավարության որոշումներ

22 Դեկտեմբերի 2016, 1391 - Ն

«ԿԱՅՈՒՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շարունակության ապահովման ու զարգացման նպատակով ստեղծել «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ:
2. Սահմանել, որ «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն է:
3. Հաստատել «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
4. «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Բագրատ Նորիկի Եսայանին:
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝
ա. օրենքով սահմանված կարգով ապահովել «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի պետական գրանցումը,
բ. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամին հատկացվող գույքի և տարածքի վերաբերյալ.
2) «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023