Կառավարության որոշումներ

19 Հունվարի 2017, 13 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1602-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1602-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով ձևավորված «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհուրդն իր լիազորությունները կիրականացնի մինչև «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման արդյունքում ստեղծված «Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ օրենքով սահմանված կարգով պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023