Կառավարության որոշումներ

19 Հունվարի 2017, 22 - Ա

Գ. ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 4403495108 դրամ հաշվեկշռային արժեքով (հիմնական միջոցներ) գույքը` համաձայն N 1 հավելվածի, անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 1277732110 դրամ հաշվեկշռային արժեքով (հիմնական միջոցներ) գույքը` համաձայն N 2 հավելվածի, անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի կնքման և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Հավելված

Արխիվ

2024

2023