Կառավարության որոշումներ

19 Հունվարի 2017, 20 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման N 1 հավելվածում «Հայաստանի ազգային արխիվ (6 մասնաշենք)» բառերը փոխարինել՝
«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ (2 մասնաշենք)
«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի ԿՖՖՓԱՊ-ի մասնաճյուղ
«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Արարատի մարզային մասնաճյուղ
«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային մասնաճյուղ
«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզային մասնաճյուղ
«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Շիրակի մարզային մասնաճյուղ»
բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


 

Արխիվ

2024

2023