Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2016, 1394 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 769-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը՝  Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը  ո ր ո շ ու մ  է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 21-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Հիդրո Կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 769-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Հիդրո Կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 17-ի N 1123-Ա որոշմամբ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքները 2016 թվականի հունիսի 20-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով վերաձևակերպվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել վերձևակերպման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:».
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
 

Հավելված

Արխիվ

2024

2023