Կառավարության որոշումներ

19 Հունվարի 2017, 28 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1936-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման N 1 հավելվածի առաջին գլխի 1.1-ին կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Փայտյա շպատելներ».


2) որոշման N 1 հավելվածի`
ա. 1.21-րդ և 1.24-րդ կետերի Կադրային հագեցվածություն պարբերություններն ուժը կորցրած ճանաչել,
բ. 1.24-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ավտոկլավ (Բ դասի ավտոկլավի առկայության դեպքում պարտադիր չեն 2-րդ կետի պահանջները),».
3) որոշման N 1 հավելվածի առաջին գլխի 1.32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.32. ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԴԱՏԱՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Համակարգիչ
2. Սեղաններ` բժիշկ-փորձագետների համար
3. Աթոռներ` բժիշկ-փորձագետների և փորձաքննվողների համար
4. Հանդերձապահարան
5. Պահարաններ՝ բժշկական փաստաթղթերի համար
6. Չհրկիզվող պահարան
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Բժիշկ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայության դեպքում:
2. Արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովի կազմը` առնվազն 3 բժիշկ-հոգեբույժ, որոնցից մեկը` հանձնաժողովի նախագահ:».


4) որոշման N 1 հավելվածի 8.1-ին կետը 4. Սանհանգույց բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հասարակական շենքերի, վարչական շենքերի տարածքներում գործող հալոթերապիայի կաբինետի համար առանձին սպասասրահ և սանհանգույց պարտադիր չեն, եթե դրանցում կան ընդհանուր օգտագործման սպասասրահ և սանհանգույց:».
5) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. ԱՌԱՋԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՐԱՆ` ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՈՎ
1. Բժշկական լարան
2. Ասեղնաբռնիչ
3. Ասեղներ
4. Վիրակապական թելեր
5. Սկալպելի բռնակ
6. Մկրատներ` վիրաբուժական
7. Ունելիներ
8. Մկրատ
9. Սկալպել
10. Ստերիլ բինտ
11. Հիգրոսկոպիկ բամբակ
12.Հակաշոկային պրեպարատներ:».
6) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-13-րդ կետերով.
«10. ՄԱՄՈԳՐԱՖԻԿ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԿԱԲԻՆԵՏ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
1. Սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահանջներին համապատասխան պաշտպանվածություն ունեցող տարածք՝ մամոգրաֆի համար
2. Բժշկի սենյակ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1. Մամոգրաֆ
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Բժիշկ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայության դեպքում
2. Միջին բուժաշխատող
8.2-րդ կետում նշված ծառայությունը կարող է իրականացվել բժշկի սենյակում:
11. ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ-ՏՈՄՈԳՐԱՖԻԿ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԿԱԲԻՆԵՏ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
1. Սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահանջներին համապատասխան պաշտպանվածություն ունեցող տարածք՝ համակարգչային տոմոգրաֆի համար
2. Բժշկի սենյակ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1. Համակարգչային տոմոգրաֆ
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Բժիշկ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայության դեպքում
2. Միջին բուժաշխատող
8.2-րդ կետում նշված ծառայությունը կարող է իրականացվել բժշկի սենյակում:
12. ՄԱԳՆԻՍԱՌԵԶՈՆԱՆՍԱՅԻՆ ՏՈՄՈԳՐԱՖԻԿ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԿԱԲԻՆԵՏ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
1. Սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահանջներին համապատասխան պաշտպանվածություն ունեցող տարածք՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի համար
2. Բժշկի սենյակ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1. Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Բժիշկ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայության դեպքում
2. Միջին բուժաշխատող
8.2-րդ կետում նշված ծառայությունը կարող է իրականացվել բժշկի սենյակում:
13. ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
1. Սպասասրահ
2. Դիակների պահպանման սենք (սառնարան)
3. Նախադիահերձարան (լվացարանով)
4. Դիահերձարան
5. Դիակի հանդերձավորման սենք
6. Թաց աուտոպսիոն և բիօպսիոն նյութի արխիվ
7. Մաքուր սպիտակեղենի պահպանման սենք
8. Կեղտոտ սպիտակեղենի պահպանման սենք
9. Բժշկական թափոնի պահման սենք
10. Սանհանգույց

ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1. Դիահերձարանի սեղան
2. Դիահերձման համար անհրաժեշտ գործիքների հավաքածու
3. Դիակի մշակման համար անհրաժեշտ գործիքների հավաքածու
4. Բակտերիոցիդ լամպ
5. Օդափոխիչ
6. Դիահերձարանի սեղանին կից` սառը և տաք ջրի ծորակներ
7. Փոքր սեղան` օրգանակոմպլեքսի ուսումնասիրման համար
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Բժիշկ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայության դեպքում
2. Միջին բուժաշխատող».
7) որոշման N 1 հավելվածի N 1 հավելվածի պարզաբանում բաժնի «Ընդհանուր դրույթներ» գլխի չորրորդ պարբերությամբ սահմանված ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 45-րդ կետով.
«45) լաբորատոր-ախտորոշիչ`
ա. բջջաբանական
բ. հյուսվածքաբանական».
8) որոշման N 1 հավելվածի N 1 հավելվածի պարզաբանում բաժնի «Ընդհանուր դրույթներ» գլխի վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն գլխի հինգերորդ պարբերությունում սահմանված այն կաբինետներում, որտեղ միջամտությունների կաբինետի առկայությունը պարտադիր չէ, առաջին բժշկական օգնության պահարանը` անհետաձգելի բժշկական օգնության հավաքածուով, պետք է տեղադրված լինի տվյալ մասնագիտացված կաբինետում, իսկ տվյալ բժշկական հաստատությունում միջամտությունների կաբինետի առկայության պարագայում, մասնագիտացված կաբինետներում առաջին բժշկական օգնության պահարան` անհետաձգելի բժշկական օգնության հավաքածուով, պահանջը պարտադիր չէ:».
9) որոշման N 1 հավելվածի N 1 հավելվածի պարզաբանում բաժնի «Ընդհանուր դրույթներ» գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ տասներորդ և տասնմեկերորդ պարբերություններով.
«Այլ լիցենզավորված բժշկական հաստատությունում կազմակերպվող արտահիվանդանոցային առանձին մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը կարող է օգտվել տվյալ հաստատությունում առկա ախտահանման կաբինետից` առանձին ունենալով 1.24-րդ կետով նախատեսված սարքավորումներ և նյութեր, բացառությամբ բակտերիոցիդ լամպի:
1.21-րդ և 1.24-րդ կետերում միջին բուժաշխատողի պարտականություններն իրականացվում են մասնագիտացված կաբինետների միջին բուժաշխատողի կողմից:».
10) որոշման N 2 հավելվածի 15.2-րդ կետի 21-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
11) որոշման N 2 հավելվածի 33-րդ կետի «ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1. Էլեկտրասրտագրիչ ապարատ
2. Առաջին բուժօգնության գործիքների հավաքածու
3. Շտատիվ
4. Շինաներ
5. Թթվածնի մատակարարման կենտրոնացված համակարգ կամ թերապևտիկ թթվածնային խտացուցիչ
6. Լվացարան
7. Ջերմաչափ
8. Տոնոմետր
9. Ֆոնենդոսկոպ
10. Սառնարան
11. Բժշկական թախտ
12. Սայլակ
13. Գրասեղան, աթոռներ
14. Բժշկական պահարան».
12) որոշման N 2 հավելվածի 43-րդ կետի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«43. ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՇԱՐԺԱԹԵՐԱՊԵՎՏԻԿ (ԿԻՆԵԶՈԹԵՐԱՊԻԱՅԻ) ԲԱԺԱՆՄՈՒՆՔ».
13) որոշման N 2 հավելվածի 84-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«84. ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
1. Սպասասրահ
2. Դիակների պահպանման սենք (սառնարան)
3. Նախադիահերձարան (լվացարանով)
4. Դիահերձարան
5. Դիակի հանդերձավորման սենք
6. Թաց աուտոպսիոն և բիօպսիոն նյութի արխիվ
7. Մաքուր սպիտակեղենի պահպանման սենք
8. Կեղտոտ սպիտակեղենի պահպանման սենք
9. Բժշկական թափոնի պահման սենք
10. Սանհանգույց
ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1. Դիահերձարանի սեղան
2. Դիահերձման համար անհրաժեշտ գործիքների հավաքածու
3. Դիակի մշակման համար անհրաժեշտ գործիքների հավաքածու
4. Բակտերիոցիդ լամպ
5. Օդափոխիչ
6. Դիահերձարանի սեղանին կից` սառը և տաք ջրի ծորակներ
7. Փոքր սեղան` օրգանակոմպլեքսի ուսումնասիրման համար
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Բժիշկ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայության դեպքում
2. Միջին բուժաշխատող».
14) որոշման N 2 հավելվածի 88-90-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«88. ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ-ՏՈՄՈԳՐԱՖԻԿ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
1. Սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահանջներին համապատասխան պաշտպանվածություն ունեցող տարածք՝ համակարգչային տոմոգրաֆի համար
2. Բժշկի սենյակ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1. Համակարգչային տոմոգրաֆ
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Բժիշկ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայության դեպքում
2. Միջին բուժաշխատող
89. ՄԱԳՆԻՍԱՌԵԶՈՆԱՆՍԱՅԻՆ ՏՈՄՈԳՐԱՖԻԿ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
1. Սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահանջներին համապատասխան պաշտպանվածություն ունեցող տարածք՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի համար
2. Բժշկի սենյակ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1. Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Բժիշկ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայության դեպքում
2. Միջին բուժաշխատող
90. ՄԱՄՈԳՐԱՖԻԿ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
1. Սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահանջներին համապատասխան պաշտպանվածություն ունեցող տարածք՝ մամոգրաֆի համար
2. Բժշկի սենյակ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1. Մամոգրաֆ
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Բժիշկ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայության դեպքում:
2. Միջին բուժաշխատող:».
15) որոշման N 2 հավելվածի 98-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«98. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԴԱՏԱՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Համակարգիչ
2. Սեղաններ` բժիշկ-փորձագետների համար
3. Աթոռներ` բժիշկ-փորձագետների և փորձաքննվողների համար
4. Հանդերձապահարան
5. Պահարաններ՝ բժշկական փաստաթղթերի համար
6. Չհրկիզվող պահարան
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Բժիշկ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայության դեպքում:
2. Հիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովի կազմը` առնվազն 3 բժիշկ-հոգեբույժ, որոնցից մեկը` հանձնաժողովի նախագահ:».
16) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 99.3-րդ կետով.
«99.3. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՄԱՏԵՆԱՎԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԿԱՀՈՒՅՔ
1. Պահարաններ
2. Գրադարակներ
3. Աշխատանքային սեղան
4. Աթոռներ
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Միջին բուժաշխատող:».
17) որոշման N 2 հավելվածի պարզաբանում բաժնի «Հիվանդանոցներ» գլխում`
ա. երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիվանդանոցի կազմում անպայման պետք է լինեն մեկ կամ ավելի մասնագիտացված բաժանմունքներ, ախտահանման բաժին, ընդունարան, վիճակագրական և մատենավարման ծառայություն:»,
բ. երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ քսանվեցերորդ պարբերությամբ.
«Դատաբժշկական, ախտաբանաանատոմիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատություններում 33-րդ կետով սահմանված ստորաբաժանման առկայության (ընդունարանի) պահանջը պարտադիր չէ: Հոգեբուժական, մաշկաբանական, վեներաբանական, ակնաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատություններում 33-րդ կետի (ընդունարանի) 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ ենթակետերով նախատեսված պահանջների առկայությունը պարտադիր չէ:»,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ քսանյոթերորդ պարբերությամբ.
«Նյարդաբանական ծառայություններ իրականացնող բաժանմունքում 79-րդ կետի (ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԲԱԺԻՆ), վերականգնողական` շարժաթերապևտիկ (կինեզոթերապիա) ծառայություններ իրականացնող բաժանմունքում 33-րդ կետի (ԸՆԴՈՒՆԱՐԱՆ), 79-րդ կետի (ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԲԱԺԻՆ), 80-րդ կետի (ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏ) պահանջը պարտադիր չէ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

 

Արխիվ

2024

2023