Կառավարության որոշումներ

19 Հունվարի 2017, 29 - Ա

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 61-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին «Այյունեթվորքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2015 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված N ՖՆ-ԲԸՀԾՁԲ-15/22 գնման պայմանագրում կատարել փոփոխություն` պայմանագրում նախատեսված ծառայությունների մատուցման վերջնաժամկետը սահմանելով մինչև 2017 թվականի ապրիլի 28-ը ներառյալ:

 

Արխիվ

2024

2023