Կառավարության որոշումներ

26 Հունվարի 2017, 49 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ «ԲՆԱԿԱՐԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ» ՎՎԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1209-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնց փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների ձեռքբերման նպատակով «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրվող հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման իրականացումը վերապահել «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ» փակ բաժնետիրական ընկերությանը:
 

Արխիվ

2024

2023