Կառավարության որոշումներ

26 Հունվարի 2017, 63 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը «ընդհանուր գումարի 10 տոկոսը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ զինված ուժերում պետական սահմանի (շփման գծի) առաջնադիրքի խորությամբ (առաջին էշելոնի գումարտակների պահպանության շրջաններում), առանձին դեպքերում վերոնշյալ կազմից դուրս վաշտերի, դասակների հենակետերում, առանձին մարտական հենակետերում (առանձին մարտական դիրքերում) մարտական հերթապահություն), ինչպես նաև արտասահմանյան երկրներում հատուկ խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար տրվող հավելումների» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
 

Արխիվ

2024

2023