Կառավարության որոշումներ

2 Փետրվարի 2017, 68 - Ն

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 1060-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 19.2-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման հավելվածի 5-րդ կետում նշված տվյալները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին ներկայացնելը:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եռամսյակային պարբերականությամբ մինչև տվյալ եռյամսյակին հաջորդող ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն տրամադրված հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիաների վերաբերյալ:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի «Ջրային պետական կադաստրում փաստաթղթերի գրանցման և տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1060-Ն որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023