Կառավարության որոշումներ

2 Փետրվարի 2017, 75 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆՆ ԱՃԵՑՎԱԾ (ԿՈՒԼՏԻՎԱՑՎԱԾ) ՄԱՐԳԱՐԻՏԻ ԻՐԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 737-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի «ե» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությանն իրացնել պետական պահուստում հաշվեգրված 102793 գրամ աճեցված (կուլտիվացված) մարգարիտը:


 

Արխիվ

2024

2023