Կառավարության որոշումներ

2 Փետրվարի 2017, 77 - Ա

«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել ռազմական նշանակության արտադրանք չհամարվող հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման սարքավորումները՝
1) ճայթուցիչ՝ հորանցքային (коршун ДИН-С-*-7) ТУ 7287-002-54634296-2004 13000 հատ.
2) ճայթուցիչ՝ հորանցքային (коршун ДИН-С-*-13) ТУ 7287-002-54634296-2004 24800 հատ.
3) ճայթուցիչ՝ հորանցքային (коршун ДИН-С-*-23) ТУ 7287-002-54634296-2004 560 հատ.
4) ճայթուցիչ՝ մակերևութային (коршун ДИН-П-*-7) ТУ 7287-002-54634296-2004 34350 հատ.
5) ճայթուցիչ՝ մակերևութային (коршун ДИН-П-*-100) ТУ7287-002-54634296-2004 1230 հատ.
6) էմուլսիոն փամփուշտներ Նիտրոնիտ П ТУ 7276-019-58995878-2010 96 տոննա.
7) էմուլսիոն փամփուշտներ Նիտրոնիտ ПАС ТУ 7276-019-58995878-2010 240 տոննա:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող՝ ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված՝ ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթուցիկ նյութերը և պայթեցման սարքավորումները երրորդ կողմին փոխանցելու դեպքում «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ ստացող կողմի, փոխանցվող ապրանքատեսակի և քանակի մասին:
4. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշման համաձայն «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գրավոր հայտ ներկայացվելու դեպքում՝ սահմանված կարգով և ժամկետում ապահովել ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների ներմուծման և վերջնական օգտագործողի հավաստագրերի տրամադրումը:

 

Արխիվ

2024

2023