Կառավարության որոշումներ

2 Փետրվարի 2017, 93 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 924-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 1-ի Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչելու, երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման թույլտվության տրամադրումն այլ շահագրգիռ պետական մարմինների հետ համաձայնեցնելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի N 212-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 765-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 924-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի 3-րդ ենթակետը.
2) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի`
ա. 3-րդ կետում «3-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «երկու աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
բ. 7-րդ կետում «երկօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երկու աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, ինչպես նաև լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն կետում նշված դեպքում թույլտվություն տալու կամ մերժելու ժամկետը կարող է երկարաձգվել հինգ աշխատանքային օրով։»,
գ. 8-րդ կետում «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
դ. 9-րդ կետում «եռօրյա ժամկետում բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
ե. 10-րդ կետում «երկօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երկու աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, ինչպես նաև լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն կետում նշված դեպքում տարանցիկ փոխադրումը թույլատրելու կամ արգելելու մասին որոշման ընդունման ժամկետը կարող է երկարաձգվել հինգ աշխատանքային օրով, որի մասին տարանցիկ փոխադրում իրականացնող անձը պատշաճ կերպով տեղեկացվում է:»,
զ. 11-րդ կետում «5-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
է. 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ կետով.
«12. Երկակի նշանակության ապրանքների արտահանման, երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման վերաբերյալ թույլտվության տրամադրումը, մերժումը, թույլտվության գործողության կասեցումը կամ դադարեցումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով երկակի նշանակության ապրանքների տարանցիկ փոխադրման թույլատրումը կամ արգելումն իրականացվում է օրենքով սահմանված դեպքերում:».
3) որոշման N 2 հավելվածով հաստատված NN 1, 2 և 3 ձևերը «ծածկագիրը» բառից հետո լրացնել «, քանակը» բառով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023