Կառավարության որոշումներ

9 Փետրվարի 2017, 100 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի  19-րդ  հոդվածի  3-րդ   կետին  համապատասխան`  Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը   ո ր ո շ ու մ  է.
1. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 1,200,000.0 հազ. դրամ (որից՝ առաջին եռամսյակում՝ 220,000.0 հազ. դրամ, առաջին կիսամյակում՝ 545,600.0 հազ. դրամ, ինն ամսում՝ 873,200.0 հազ. դրամ)՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ հարկեր» հոդվածով՝ «Հայաստանում չինական դպրոցի կառուցման նախագծի իրականացման վերաբերյալ» համաձայնագրի շրջանակներում գլխավոր կապալառու հանդիսացող «ՋԻԱՆԳՍՈՒ ՆԱՆԹՈՆԳ ՍԱՆՋԻԱՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ ԳՐՈՒՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայաստանյան մասնաճյուղի հարկային պարտավարությունների մարման նպատակով:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը տրամադրվող 1,200,000.0 հազ. դրամ գումարը կարող է օգտագործվել բացառապես նշված համաձայնագրի շրջանակներում կնքված պայմանագրերի գծով՝ հետևյալ ուղղություններով՝
1) ապրանքների ներմուծման գործարքների համար մաքսային մարմիններին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկ, որի վճարման համար հիմք է ընդունվում մաքսային մարմնի կողմից գրանցված մաքսային հայտարարագիրը.
2) Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ստացված ծառայությունների դիմաց ապրանքները մատակարարողներին, աշխատանքներ կատարողներին կամ ծառայություններ մատուցողներին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկ, որի վճարման համար հիմք է ընդունվում ապրանքներ մատակարարողների, աշխատանքներ կատարողների կամ ծառայություններ մատուցողների կողմից օրենքով սահմանված կարգով դուրս գրված և երկկողմանի հաստատված (վավերացված) հարկային հաշիվները.
3) «ՋԻԱՆԳՍՈՒ ՆԱՆԹՈՆԳ ՍԱՆՋԻԱՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ ԳՐՈՒՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայաստանյան մասնաճյուղում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված (օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկում արտացոլված) շահութահարկ, որի վճարման համար հիմք է ընդունվում օրենքով սահմանված կարգով և ժամկետում հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023