Կառավարության որոշումներ

9 Փետրվարի 2017, 101 - Ն

ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՀԻՍՈՒՆ ՏՈԿՈՍԻՑ ՊԱԿԱՍ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ (ԲԱԺՆԵՄԱՍ) ՈՒՆԵՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ (ԲԱԺՆԵՄԱՍԻ) ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 499 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետը, 12-րդ հոդվածի 1-ին մասի «զ» ենթակետը, 16-րդ և 18-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի N 131-Ն որոշման N 1 հավելվածի 28-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) կանոնադրական կապիտալում հիսուն տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) ամբողջությամբ կամ մասնակի մասնավորեցման կարգը՝ համաձայն N 1 hավելվածի.
2) բաժնետոմսերի (բաժնեմասի) գնման գրավոր առաջարկի ձևը՝ համաձայն N 2 hավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը կանոնակարգելու մասին» N 499 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023