Կառավարության որոշումներ

9 Փետրվարի 2017, 103 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 329-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Այն պետությունների ցանկը հաստատելու մասին, որոնց քաղաքացիները Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա» N 329-Ն որոշման 1.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.1. Սահմանել, որ Իրաքի և Հնդկաստանի քաղաքացիները և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում՝ նաև առանց հրավերի, իսկ Հնդկաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն կացության կարգավիճակ Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնի Թագավորությունում, Կատարի Պետությունում, Քուվեյթի Պետությունում և Օմանի Սուլթանությունում, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ նաև Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1268-Ն որոշմամբ հաստատված կարգով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023