Կառավարության որոշումներ

9 Փետրվարի 2017, 109 - Ա

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի N 116 որոշման 2-րդ կետով հաստատված կարգի 28-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների, ինչպես նաև որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մրցանակներ շնորհել հետևյալ կազմակերպություններին՝
1) «Բարի Սամարացի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն.
2) «Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերություն.
3) «Էլեկտրաէներգետիկական Համակարգի Օպերատոր» փակ բաժնետիրական ընկերություն.
4) «Թիվ 8 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն.
5) «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերություն.
6) «ՀԱԼԴԻ Քոնսալթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:

 

Արխիվ

2024

2023