Կառավարության որոշումներ

26 Հունվարի 2017, 95 - Ն

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՆՇՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրի (Հանրային հատվածի արդիականացման երկրորդ ծրագիր) շրջանակներում մշակված և «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման ներքո գտնվող էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով օպերատորին փոխանցելու գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու մրցույթի անցկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) էլեկտրոնային առողջապահության համակարգը Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն ու սպասարկում և դեղատնային գործունեություն իրականացնող լիցենզավորված սուբյեկտներում ներդնելու ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ այս մրցույթի նկատմամբ չեն գործում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման պահանջները:
3. Էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու մրցույթի անցկացման նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ մեկշաբաթյա ժամկետում հաստատել մրցութային հանձնաժողովի անհատական կազմը՝ դրանում ներգրավելով մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից, երեք ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից և երկու ներկայացուցիչ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունից:
5. Սահմանել, որ՝
1) բացառությամբ սույն որոշման 4-րդ կետով և սույն որոշման N 1 հավելվածի 36-րդ, 37-րդ և 43-րդ կետերով սահմանված լիազորությունների` էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու մրցույթի անցկացման նպատակով գնման պատվիրատուի լիազորություններն իրականացնում է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունը՝ ապահովելով մրցութային հանձնաժողովի աշխատանքի պատշաճ կազմակերպումը, նիստերի արձանագրումը, գնման համակարգողի և մրցութային հանձնաժողովի քարտուղարի նշանակումը.
2) մինչև սույն որոշման համաձայն կոնցեսիոն պայմանագրով փոխանցումն էլեկտրոնային առողջապահության համակարգի օպերատորի գործառույթներն իրականացնում է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունը:
6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) 2017 թվականին կնքվող՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների մատուցման մասին պայմանագրում նախատեսել դրույթներ էլեկտրոնային առողջապահության համակարգի շահագործման հետ կապված պարտավորությունների և պատասխանատվության վերաբերյալ.
2) երկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի լիարժեք շահագործումն ապահովելու համար առողջապահության բնագավառում լիցենզավորման կարգերում տեխնիկական պահանջներ և պայմաններ սահմանելու համար.
3) մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը սահմանել էլեկտրոնային առողջապահության համակարգում տվյալների մուտքագրման, ընդունման և ստուգման կարգը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Հավելված

Արխիվ

2024

2023