Կառավարության որոշումներ

16 Փետրվարի 2017, 130 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 726-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածի 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ի» ենթակետով.
«ի) կազմակերպում է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի մշակման գործընթացը, զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի պետական քաղաքականության մշակման աշխատանքները.».
2) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 23-րդ կետով.
«23. Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժին:»
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


 

Արխիվ

2024

2023