Կառավարության որոշումներ

16 Փետրվարի 2017, 144 - Ա

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմին օգտագործման իրավունքով ամրացված՝ 12838017 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը՝ համաձայն հավելվածի, նպատակային նշանակությամբ օգտագործելու նպատակով նվիրաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի գործունեությանը նպաստելու համար:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի հետ կնքել նվիրաբերության պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ պայմանագրում նախատեսելով, որ պայմանագրի կնքման և սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման հետ կապված ծախսերն իրականացվելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի միջոցների հաշվին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի հետ համատեղ՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Հավելված

Արխիվ

2024

2023