Կառավարության որոշումներ

23 Փետրվարի 2017, 157 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի N 438 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Գիտարշավի ընթացքում հայտնաբերված պատմամշակութային արժեք ունեցող անշարժ օբյեկտին վերաբերող հաշվառման փաստաթղթերի (վկայագիր, վավերագրեր և ցուցակ) կազմման կամ ճշգրտման նպատակով տեղում, ըստ անհրաժեշտության, գրառվում են նկարագրական, տեղագրական, բնութագրական տվյալները, սխեմատիկ կերպով չափագրվում է օբյեկտը (համալիրները` 1:200 կամ 1:500, առանձին կառույցները` 1:50 կամ 1:100 մասշտաբներով), լուսանկարվում և ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում (WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ներառման նպատակով կադաստրի պետական լիազոր մարմնից ստացված 1:10000 մասշտաբի տեղագրական հիմքի վրա նշվում է օբյեկտի տեղը (մոնումենտալ արվեստի բնույթի օբյեկտի դեպքում), արտաքին չափսերը և տարածքի սահմանը կոորդինատային տվյալներով (ճշտությամբ): Հնագիտական հուշարձաններում, վերգետնյա հետազոտություններից բացի, անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով կատարվում են նաև փոքրածավալ հետախուզական պեղումներ:».
2) 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«34. Հուշարձանի տարածքի շուրջը սահմանվող պահպանական գոտիների նախագծերում (N 3 ձևը կցվում է) նշվում են հուշարձանի համառոտ բնութագիրը, ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում (WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ներառման նպատակով կադաստրի պետական լիազոր մարմնից ստացված 1:10000 մասշտաբի կադաստրային քարտեզի վրա՝ կոորդինատային տվյալներով, պահպանական գոտիների սահմանները (որոնց ճշտությունը կարող է լինել մինչև 3 մետր), պայմանակարգը և մոտենալու ուղիները:».
3) NN 1 և 3 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
4) 109-րդ կետում «տրամադրելիս» բառից հետո հանել «բացառությամբ զբոսաշրջությունը խթանող դեպքերի» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023