Կառավարության որոշումներ

23 Փետրվարի 2017, 161 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին»
N 224-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածի 14-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժէ» և «ժը» պարբերություններով.
«ժէ. միջազգային պայմանագրերի շրջանակներում հարկային վարչարարության իրականացում,
ժը. միջազգային պայմանագրերի շրջանակներում օտարերկրյա իրավասու մարմինների հետ հարկման նպատակով տեղեկատվության փոխանակում (ըստ` դիմում-պահանջի, ինքնաբերական և ավտոմատ եղանակով):».
2) որոշման N 1 հավելվածի 14-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «լ» պարբերությամբ.
«լ. միջազգային պայմանագրերի շրջանակներում մաքսային վարչարարության իրականացում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023