Կառավարության որոշումներ

23 Փետրվարի 2017, 178 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1606-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման պայմանները, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման և մարման սպասարկման կարգը հաստատելու մասին» N 1606-Ն որոշման նախաբանում «Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի դրույթներով՝» բառերը փոխարինել «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` » բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023