Կառավարության որոշումներ

23 Փետրվարի 2017, 177 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» և «ժբ» կետերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի
N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «մաքսային ռեժիմ» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «մաքսային ընթացակարգ» բառերով և դրանց հոլովաձևերով.
2) որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետում «մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել «մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ» բառերով.
3) որոշման 1-ին կետի 10-րդ ենթակետում «ռեժիմով» բառը փոխարինել «ընթացակարգով կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող և (կամ) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ» բառերով.
4) որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետում «50 սմ3 և» բառերը փոխարինել «50 սմ3-ից» բառերով, «3 կՎտ-ից» բառերը` «4 կՎտ-ից» բառերով, իսկ
«50 կմ/ժ և» բառերը՝ «50 կմ/ժ-ից» բառերով.
5) որոշման N 2 հավելվածի՝
ա. 12-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունից հանել «և ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոնի կամ պայմանագրի առկայությունն ու դրա համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված պահանջներին» բառերը,
բ. 12-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունից հանել «և ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոնի կամ պայմանագրի» բառերը,
գ. 12-րդ կետի 4-րդ ենթակետը «սրահում» բառից հետո լրացնել «ստուգվում են ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագրի առկայությունն ու դրա համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված պահանջներին, դրա տվյալները մուտքագրվում են համակարգչային շտեմարան և» բառերով,
դ. 15-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունից հանել «և ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոնի կամ պայմանագրի առկայությունն ու դրա համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված պահանջներին» բառերը,
ե. 15-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունից հանել «և ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոնի կամ պայմանագրի» բառերը,
զ. 15-րդ կետի 4-րդ ենթակետը «սրահում» բառից հետո լրացնել «ստուգվում են ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագրի առկայությունն ու դրա համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված պահանջներին, դրա տվյալները մուտքագրվում են համակարգչային շտեմարան և» բառերով,
է. 18-րդ կետի 2-րդ ենթակետը «համարանիշեր» բառից հետո լրացնել «` 30 օր ժամկետով» բառերով.
6) որոշման N 3 հավելվածի՝
ա. 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) տրանսպորտային միջոցի հաշվառման դեպքում` սեփականատիրոջ կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալ հանդիսացող անձի անվամբ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր, ընդ որում, վերջին դեպքում ներկայացվում են վարձակալի կարգավիճակը հավաստող փաստաթղթեր (պայմանագիրը ենթակա չէ ներկայացվելու այն տրանսպորտային միջոցների համար, որոնց օգտագործումից բխող պատասխանատվությունը, օրենքի համաձայն, ենթակա չէ պարտադիր ապահովագրման).»,
բ. 2-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունից հանել «կտրոն կամ» բառերը, իսկ «կտրոնը և պայմանագիրը ենթակա չեն» բառերը փոխարինել «պայմանագիրը ենթակա չէ» բառերով,
գ. 2-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» պարբերությամբ.
«դ. տրանսպորտային միջոցի (միջոցների) գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք, եթե վերահաշվառումը կապված է հաշվառման հասցեի փոփոխության հետ և նոր հասցեն գտնվում է այլ համայնքի տարածքում.».
7) որոշման N 5 հավելվածի 1-ին կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) սեփականատիրոջ կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալ հանդիսացող անձի անվամբ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր, ընդ որում, վերջին դեպքում ներկայացվում են վարձակալի կարգավիճակը հավաստող փաստաթղթեր (պայմանագիրը ենթակա չէ ներկայացվելու այն տրանսպորտային միջոցների համար, որոնց օգտագործումից բխող պատասխանատվությունը, օրենքի համաձայն, ենթակա չէ պարտադիր ապահովագրման).».
8) որոշման N 9 հավելվածում «ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ» բառերը փոխարինել «ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ) ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ» բառերով.
9) որոշման N 10 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
10) որոշման N 12 հավելվածի 30-րդ կետի 3-րդ նախադասությունը լրացնել «(ներառվում են ազատ համարանիշերի ցանկում)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հավելված

Արխիվ

2024

2023