Կառավարության որոշումներ

2 Մարտի 2017, 208 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1388-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշեն մաքսային կետի տարածքից «Դյութի Ֆրի Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին» N 1388-Ա որոշման 1-ին կետը «ընկերությանը» բառից հետո լրացնել «49 տարի ժամկետով» բառերով:


 

Արխիվ

2024

2023