Կառավարության որոշումներ

2 Մարտի 2017, 202 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 372-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 25-ի «Սելեկցիոն նվաճման արտոնագրի խնդրարկման հայտի կրկնական նախնական փորձաքննության անցկացման կարգը հաստատելու մասին» N 372-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրից, որոշման 1-ին կետից, որոշման 1-ին կետով սահմանված կարգի վերնագրից և ամբողջ տեքստից հանել «նախնական» բառը.
2) որոշմամբ սահմանված կարգի՝
ա. 4-րդ կետից հանել «կամ արտոնագրային հավատարմատարը» բառերը,
բ. 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
գ. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Լիազորված մարմինը, հայտի կրկնական փորձաքննություն նշանակելու և դրա արդյունքների վերաբերյալ լիազորված մարմնի կողմից ընդունված որոշումների մասին, որոշումների ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հայտում նշված եղանակով՝ կապի միջոցների օգտագործմամբ (այդ թվում՝ հայտատուի նշած հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ էլեկտրոնային կապի միջոցներով հայտատուին տեղեկացնում է դրա մասին: Լիազորված մարմինը որոշման ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այն փոստով ուղարկում է հայտատուին, եթե հայտատուն հայտում նշում կատարելու միջոցով ցանկություն չի հայտնել նույն ժամկետում որոշումն ստանալ լիազորված մարմնում՝ առձեռն: Լիազորված մարմինը որոշումները հրապարակում է «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված ժամկետներում:»,
դ. 14-րդ կետից հանել «6-ամսյա ժամկետում» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023