Կառավարության որոշումներ

23 Փետրվարի 2017, 210 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐԻ ԿՈՇՏ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ու 52-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Առաջարկել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին`
1) Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) միջև կնքված տեխնիկական աջակցության պայմանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի ապրիլի 5-ին ստորագրված Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում ընկերությանը վերապահված գնումների կազմակերպման ու անցկացման, այդ թվում՝ մրցութային առաջարկությունների գնահատման և պայմանագրերի կազմման շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկողության, միջանկյալ կատարողական և ավարտական ակտերի ստուգման, ծրագրի շրջանակներում աշխատանքների, ծառայությունների ու ապրանքների համար վճարման կազմակերպման, նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության և հանրային քննարկումների կազմակերպման, ինչպես նաև ծրագրի մոնիթորինգի իրականացման և ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունների կազմման գործընթացներում ստանձնել պատվիրատուի լիազորությունները (այսուհետ` լիազորություններ).
2) լիազորություններն ստանձնել անվճար հիմունքներով:


 

Արխիվ

2024

2023