Կառավարության որոշումներ

9 Մարտի 2017, 216 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ, ՀՆԴԿԱՑՈՐԵՆԻ, ՈԼՈՌԻ, ՍԻՍԵՌԻ, ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԳԱՐՈՒ, ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ, ԱՌՎՈՒՅՏԻ ԵՎ ԿՈՐՆԳԱՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման 2017 թվականի ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ թույլատրել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագիրն իրականացնելու համար «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակային հաշիվներից օգտագործել 612779084 դրամ, որից 587082500 դրամը` 1710 տոննա առաջին վերարտադրության գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, առաջին վերարտադրության գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի, կորնգանի, ինչպես նաև 230 տոննա գարնանացան գարու էլիտային վերարտադրության սերմացուներ ձեռք բերելու նպատակով, իսկ 25696584 դրամը` բեռնաթափման, բարձման, համայնքներ տեղափոխման, գործուղման և այլ ծախսերի համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023