Կառավարության որոշումներ

2 Մարտի 2017, 222 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքում և հարակից տարածքներում իրականացվող ներդրումային ծրագրերի նախագծերը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ներկայացնելու, հավանության արժանացնելու և ծրագրերի նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը` համաձայն հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերը կամ դրանցով նախատեսված նախագծերը «Շրջակա միջավայրի
վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023