Կառավարության որոշումներ

9 Մարտի 2017, 233 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Միգրացիայի միջազգային կազմակերպության և «Սեյվ Դը Չիլդրեն Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ֆինանսավորմամբ ձեռք բերվող ավտոմեքենաները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) երկշաբաթյա ժամկետում ապահովել Միգրացիայի միջազգային կազմակերպության և «Սեյվ Դը Չիլդրեն Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության հետ սույն որոշման 1-ին կետից բխող նվիրատվության մասին պայմանագրերի՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կնքումը, գույքային իրավունքների պետական գրանցումը, ավտոմեքենաների հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում ապահովել ավտոմեքենաների հաշվառումը՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:

Հավելված

Արխիվ

2024

2023