Կառավարության որոշումներ

16 Մարտի 2017, 250 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 96-Ն ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 73-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2015 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 96-Ն որոշման 5-րդ կետում «մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2016 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու, «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 73-Ն որոշման 4-րդ կետում «մինչև 2016 թվականի դեկտեմբերի 20-ը» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2016 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չբաշխված 2944.15 տոննա ազոտական, 504.25 տոննա ֆոսֆորական և 559.45 տոննա կալիումական պարարտանյութերի բեռնման ու համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով, 2017 թվականի ընթացքում, սահմանված կարգով, դրամաշնորհի հատկացման պայմանագրով «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրվող՝ ազոտական պարարտանյութի համար 18,400,937.5 դրամ, իսկ «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրվող ֆոսֆորական և կալիումական պարարտանյութի համար 4,030,313.0 դրամ դրամաշնորհի գումարները հաշվանցել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2015 և 2016 թվականներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցություն ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև կնքված պայմանագրերով նախատեսված վճարման ժամկետների կետանցի համար հաշվարկված տույժերով.
2) hամապատասխան հաշվանց կատարելուց հետո հաշվարկված տույժերի գումարների մնացորդները սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ համարել ներված. 3) «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին N ԵՇԴ /0062/04/17 քաղաքացիական գործով պետական տուրքի գումարը վճարելուց հետո համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև ծրագրի իրականացման նպատակով կնքված պայմանագրերում` նախատեսելով, որ վերջինս պարտավոր է նշված պարտավորություններն ամբողջությամբ կատարել մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը.
4) համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև ծրագրի իրականացման նպատակով կնքված պայմանագրերում` նախատեսելով, որ վերջինս պարտավոր է նշված պարտավորություններն ամբողջությամբ կատարել մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին վճարելով նաև N ԱՎԴ /0630/02/17 քաղաքացիական գործով պետական տուրքի գումարները.
5) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ձեռնարկել համապատասխան միջոցներ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից նշված ընկերությունների դեմ ներկայացված՝ սնանկության և գումարի բռնագանձման պահանջի մասին հայցից հրաժարվելու ուղղությամբ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023