Կառավարության որոշումներ

16 Մարտի 2017, 261 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդների, ներկայացուցիչների, մաքսային կցորդի և առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պահպանման ծախսերի ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 1587-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 4-րդ կետում «համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից հաստատված ու Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցված» բառերը փոխարինել «համաձայն համապատասխան պետական մարմինների ղեկավարների կողմից հաստատված» բառերով.
2) 6-րդ կետում «2002 թվականի փետրվարի 13-ի N 120» բառերը փոխարինել «2014 թվականի հուլիսի 3-ի N 738-Ն» բառերով.
3) 8-րդ կետում «ՀՀ էկոնոմիկայի նախարարի» բառերը փոխարինել «համապատասխան պետական մարմինների ղեկավարների» բառերով.
4) 9-րդ կետում «առանց նախարարության հետ համաձայնեցնելու» բառերը փոխարինել «առանց համապատասխան պետական մարմինների հետ համաձայնեցնելու» բառերով.
5) 11-րդ կետում «նախարարին» բառը փոխարինել «համապատասխան պետական մարմնի ղեկավարին» բառերով.
6) N 1 ձևում «ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունից» բառերը փոխարինել «ՀՀ պետական բյուջեից» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023